Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Խաչիկ Ս․, ծնված 1989 թ.) և «Mercedes Sprinter» (վարորդ՝ Մհեր Գ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մթերքի վաճառքի կետի․ կետի աշխատակից Ռադիկ Թ․-ն (ծնված 1984 թ.) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արման Դ․-ն (ծնված 2000 թ.), Անի Պ․-ն (ծնված 1996 թ.), Գարեգին Մ․-ն (ծնված 2004 թ.) և Արփինե Մ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները  վերջիններիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Ռադիկ Թ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, «BMW» մակնիշի
ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին, «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: