«Լիդիան Արմենիան» Գնդեվազ, Գորայք, Սարավան և Ջերմուկ/Կեչուտ համայնքներում վերսկսում է կրթաթոշակների տրամադրման ծրագիրը:

«Լիդիանի» տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ընկերությունը բարձր է գնահատել և գնահատում երիտասարդության և բարձրագույն կրթության դերը համայնքների զարգացման գործընթացում: Ուստի, չնայած Ամուլսարի շուրջ շարունակվող ապօրինություններին, «Լիդիանը» շարունակելու է աջակցել ապօրինության հետևանքով սոցիալական խնդիրների առաջ հայտնված ծնողներին և ուսանողներին: Ծրագրի շրջանակներում «Լիդիանը» կտրամադրի նշված համայնքներից հայաստանյան ցանկացած լիցենզավորված ԲՈՒՀ-ում ուսանող կամ ուսանել պատրաստվող 15 ուսանողի ուսման վարձը:

Նախապատվությունը կտրվի երկրաբանության, քիմիայի, հանքագործության, մետալուրգիայի և բնապահպանության ոլորտներում ստացիոնար և հեռակա կրթություն ստացող  առաջին 15 դիմումատու ուսանողներին:

Կրթաթոշակի համար նշված պայմաններին բավարարող բոլոր ուսանողները իրենց տվյալները կարող են մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներկայացնել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին, ում հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով`

Գնդեվազ – 043 404714

Գորայք – 043 404710

Սարավան – 043 404715

Ջերմուկ/Կեչուտ – 043 404751

Կամ՝ ուղարկել դիմումները [email protected]: