ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ վերոնշյալ մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի 23-ամյա երիտասարդը  2020թ. մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում  սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել և սեռական հարաբերություններ է ունեցել  նույն մարզի անչափահասի՝ 14-ամյա աղջկա հետ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: