«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օդանավակայան թաղամասի, Կամոյի, Հ.Սարգսյան փողոցների և հարակից տարածքների, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի գազասպառողների գազամատակարարումը։

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: