Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 86-րդ կմ հատվածում՝ Լանջիկի տարածքում, բախվել են Howo մակնիշի բեռնատարն ու ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենան:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով ВАЗ-ի վարորդը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: