Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 81 (կին), 53 (տղամարդ), 70 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 282 է