Այսօր, սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 00։50-ի սահմաններում Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում, SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Panamera-ն հաշվառված է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Տաթև Տ․-ի անվամբ։