Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական անգամ, ևս մեկ անգամ պնդում և պահանջ կատարել անհրաժեշտ նվազագույն քայլերը.

1. Քաղաքական գնահատական պետության զավթմանը
2. Իրականացնել խորը, արմատական և համալիր վեթինգ, լյուստրացիա

3. Իշխանությունների տարանջատումն ու փոխզսպումն ապահովող, աշխարհիկ, ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության արժեքների հիման վրա նոր սահմանադրության մշակում, ընդունում` հանրային լայն մասնակցության ապահովմամբ։

Առանց այս անհրաժեշտ քայլերի, որևէ բարեփոխում չի հաջողելու։

Սա է հեղափոխության օրակարգային խնդիրները, որոնց շարունակական չլուծվածության հետևանքով տեղի ունեցավ հեղափոխությունը»։