Ավագ դուստրերս՝ Լուսինեն և Մարիամը բոլոր ուսանողների և աշակերտների նման ընդհանրացնում են նախապատրաստական վերջին աշխատանքները՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նաեւ հրապարակել է տեսանյութ, որում ընտանեկան  լուսանկարներն են ամառային հանգստից:

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Ավագ դուստրերս՝ Լուսինեն և Մարիամը բոլոր ուսանողների և աշակերտների նման ընդհանրացնում են նախապատրաստական վերջին աշխատանքները՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Ամառային արձակուրդներն այս տարի համավարակի պատճառով փաստորեն փոքր ինչ երկար տևեցին։

Անցած երեք ամիսներին օբյեկտիվ պատճառով չկարողացա նրանց հետ ժամանակ անցկացնել։ Բայց ինչքանով հասցրել ենք, փորձել ենք բացահայտել մեր Հայրենիքի գեղատեսիլ պատմական վայրերը։ Պապերից ժառանգածը գրքերից դուրս զգալու, կենդանի շունչը վայելելու և մեր զավակներին այդ ամենին հաղորդ դարձնելու գործը յուրաքանչյուր հայ ծնողի առաքելությունն է»։