Ոստիկանության ծառայողները բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով Գուգարք գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենան:

Վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն հավաքել է Վահագնաձոր գյուղի վարչական տարածքով անցնող գետի ափամերձ տարածքից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր: