Վրաստանում 1 օրում 158 մարդ վարակվել է կորոնավիրուսով:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2075-ի։

Կարանտինի ռեժիմում է 5882 մարդ, 390-ը՝ ստացիոնարում։

Նախօրեին 87 նոր դեպք էր հաստատվել։ Մասնագետներն արդեն խոսում են վարակի նոր բռնկման մասին։ Ըստ

վարակաբանների` հիվանդացության բարձր ցուցանիշը ներքին տուրիզմի ակտիվացման ու համաճարակային կանոններն անտեսելու հետևանք է։

Երկրում կրկին սահմանափակումներ են մտցվել․ արգելվել են զանգվածային միջոցառումները, հետաձգվել է ուստարին։