Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը մեծ սպառնալիք է ԱՄՆ-ի համար: Նման կարծիք է հայտնել National Interest ամսագրի փորձագետ Դուգ Բենդոուն։

Բենդոուի կարծիքով՝ Չինաստանն ու Ռուսաստանը իրենց հարաբերությունները բարձր մակարդակի են տեղափոխել այն ժամանակ, երբ Արևմուտքը տնտեսական պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ։ Ընդ որում, երկու երկրների կառավարությունները շարունակում են մերձեցման քաղաքականությունը։

Նրա խոսքով՝ «այժմ նույնիսկ ԱՄՆ-ի կողմնակիցներն են սկսել նյարդայնանալ աշխարհում երկրորդ խոշորագույն տնտեսության և աշխարհում երկրորդ ուժեղագույն բանակի համագործակցության պատճառով»։

Նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի ռուս քաղաքական գործիչների հետ և փոխզիջումների գնա։

Ընդ որում, Բենդոուի կարծիքով, Սպիտակ տան նպատակը ոչ թե Ռուսաստանին Նահանգների դաշնակից դարձնելն է, այլ խանգարելը, որ վերջինս չդառնա Չինաստանի դաշնակիցը: