Լիոնը» իր պաշտոնական կայքում  հայտարարել է դարպասապահ Սիպրիան Տետերուշանուի՝ «Միլան» տեղափոխվելու մասին:

Ռումինիայի հավաքականի 34-ամյա դարպասապահի տրանսֆերը միլանյան ակումբին արժեցել է 500 հազար եվրո:

Տետերուշանուի պայմանագիրը «Լիոնի» հետ ուժի մեջ էր մինչև 2022-ի ամառը: Անցած մրցաշրջանում Սիպրիան ակումբի կազմում անցկացրեց 6 պաշտոնական հանդիպում՝ բաց թողնելով 7 գնդակ: