Չեխիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի ռեկորդային 1447 նոր դեպք է հաստատվել, ինչը 65-ով ավելի է նախորդ օրը գրանցված դեպքերից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ այս պահին Չեխիայում հիվանդությունը հաղթահարում է 12270 մարդ:

Կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում երկրում հաստատված դեպքերի թիվը 33 հազար 860 է: Վարակը հաղթահարել է 21 հազար 140 հոգի, մահացել` 450 մարդ։

Թեստավորման նպատակով իրականացվել է 1 մլն 30 հազար 511 նմուշառում: