Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է  գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Ռոմա»-ն շարունակում է նախապատրաստվել նորմրցաշրջանին: Մայրաքաղաքային թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Կալյարիի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և 61-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ:

Հենոն «Ռոմայի» վերջին 3 ընկերական խաղում խփել է 3 գնդակ: