Երկու քաղաքացիների մարմինները հայտնաբերվել են Մերձմոսկովյան շրջանում ընկած թեթեւ շարժիչով ինքնաթիռում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Ինքնաթիռում երկու մարդ է եղել (օդաչու եւ ուղեւոր): Նրանք մահացած են հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ EuroStar թեթեւ շարժիչով ինքնաթիռը Շչոլկովոյում ընկել է ավազահանքի մեջ, որը մասամբ ջրով է լցված եղել: