«Ռոսիա սեգոդնյա» եւ RT հեռուստաալիքների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստման կողմնակի էֆեկտի մասին:

«Զեկուցում եմ: Երկու օր առաջ պատվաստվել եմ: Ջերմությունս շատ արագ բարձրացավ, սկսվել թուլություն, գլխացավ: Բժիշկները զգուշացրել էին, որ նման բան կարող է լինել: Պարացետամոլ եմ խմել: Դրանից հետո ջերմությունս չի բարձրացել 37,6-ից: Գիշերը ծանր էր, գրեթե չեմ քնել: Առավոտյան աշխատանքի եմ գնացել 37,2 ջերմաստիճանով: Աշխատավայրում չեմ կարողացել չափել ջերմությունս, քանի որ եթերից եթերի էի վազում:

Երեկոյան կրկին թուլություն եմ զգացել: Առանձին նշեմ, որ բժիշկները պնդում են, որ պատվաստված մարդը ՉԻ կարող վարակել շրջապատին, քանի որ պատվաստանյութը կենդանի վիրուսի չի պարունակում: Այսօր արդեն ջերմություն չունեմ: Չեմ կարող ասել, թե այլ ինչ կողմնակի էֆեկտներ ունի պատվաստանյութը: Սակայն ես գիտեմ, որ քովիդից արդեն շատ մարդ է մահացել, իսկ պատվաստանյութից, փառք Աստծու, ոչ ոք չի մահացել:

Ոչ ոքի չեմ ցանկանում խորհուրդ տալ կամ էլ խորհուրդ չտալ պատվաստվել: Իմ ընտրությունը պարզ էր, ես ապրում եմ 4 երեխաների եւ 5 թոշակառուների հետ: Ամեն օր աշխատանք եմ գնում, որտեղ պարտադիր պետք է դիմակ կրել: Եթե ես տուն վարակ բերեմ եւ ողբերգություն տեղի ունենա, ես չեմ կարողանա այդպես ապրել: Այդ պատճառով ես եւ Տիգրանը պատվաստվել ենք: Ի դեպ, Տիգրանի մոտ ոչ մի կողմնակի էֆեկտ չի եղել: Չեմ սիրում խորհուրդներ տալ: Դա յուրաքանչյուրի ընտրությունն է»,-գրել է նա Instagram-ի իր էջում: