«Հաղթանակած 2020» երիտասարդական հավաքի վերջին օրը ճամբարականներին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության առաջին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը:

Հետևելով ճամբարականների առօրյային` Քոչարյանը ներկա է գտնվել սպորտային եզրափակիչ խաղերին, որից հետո խարույկի շուրջ տեղի է ունեցել երիտասարդների հետ զրույց-հանդիպումը:

«Հայաստանն այս տարածաշրջանում իրոք կարող է լինել ամենից զարգացած, ամենից կազմակերպված երկիրը»,-նշել է Քոչարյանը: