ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անպատասխան չի թողնի Արեւմուտքի հնարավոր նոր պատժամիջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միջազգային գործերում փոխադարձության սկզբունքը ոչ ոք չի չեղարկել: Տեսնենք՝ ինչ նոր պատժամիջոցներ կլինեն: Մենք, իհարկե, կպատասխանենք դրանց: Դա չի կարելի անարձագանք թողնել»,-ասել է նա: