Իրանը դատապարտել է Բահրեյնի եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորման ծրագրերը, հաղորդում է Tasnim-ը:

«Պաղեստինի ժողովուրդը եւ աշխարհի ազատ մուսուլմանները երբեք հավանություն չեն տա իսրայելական անօրինական ռեժիմին:  Իր ժողովրդից լեգիտիմության հասնելու փոխարեն Բահրեյնի կառավարությունը,ցավոք, հրաժարվել է նրանից՝ սխալ գործելով: Այսուհետ Բահրեյնի կառավարիչները կդառնան սիոնիստական ռեժիմի հանցակիցները»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բահրեյնը համաձայնել է կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները: