Իսպանիայի արքայադուստր Լեոնորին մեկուսացրել են նրա դասընկերներից մեկի մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո, հաղորդում է Reuters-ը:

Իսպանիայի թագավոր Ֆիլիպի 14-ամյա դուստրը թեստ կհանձնի:

Տվյալ պահին թագավորն ու թագուհի Լետիցիան շարունակում են կատարել իրենց թագավորական պարտականությունները՝ նշել է թագավորական պալատի մամուլի ծառայությունը:

Անցած շաբաթ Իսպանիայում վերսկսվել են դասերը, սակայն որոշ վայրերում դպրոցները փակ են դպրոցականների շրջանում վարակման դեպքերի պատճառով: