ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կրթական հաստատություններ հաճախելու վերաբերյալ սահմանված կանոնների հարցով դիմել է Առողջապահության նախարարություն եւ ստացել պատասխան:

Ստորեւ ներկայացնում ենք պատգամավոր ֆեյսբուքյանը գրառումը.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի ընթացքում կրթական հաստատություններ հաճախելու սահմանված կարգի վերաբերյալ բազմաթիվ ծնողների և ուսուցիչների շրջանում առաջացել են դժգոհություններ, սույն թվականի օգոստոսի 24֊ին դիմել էի ՀՀ առողջապահության նախարարությանը, որպեսզի ներկայացվի, թե կա արդյոք մասնագիտական խումբ, որտեղ քննարկվել և մշակվել է գործընթացի իրականացումը, ինչպես նաև տրամադրվի հաստատված կարգի սահմանման հիմնավորումները։

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին ստացվել է Առողջապահության նախարարության պատասխանը։