Արարատի մարզում, սեպտեմբերի 10-ին գողություն է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում, «Մասիսի քաղաքային գրադարանից» ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 9-ին ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերից 10-ի 10:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով, իսկ հետո ապա ոտքով հարվածելով ու ապակին հանելու միջոցով մուտք են գործել Մասիս քաղաքի Շիրազի 9 հասցեում գործող «Մասիսի քաղաքային գրադարան» և «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» շենք և այնտեղից կատարել գողություն:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանություն ահազանգողը եղել է գրադարանի տնօրեն Սուսաննա Ա.-ն, ով այնուհետև գրադարան ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ գողացել են համակարգիչներ և գործիքներ:

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում: Հնարավոր է, նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: