Քանի՞ դեմք ունի Նիկոլը․․․

Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց երեկ բողոքի ակցիա են իրականացրել Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ՀՀ ազգային պլատֆորմը, մի շարք հասարակական կազմակերպություններ՝ պահանջելով ազատ արձակել սեպտեմբերի 7-9-ը Բելառուսում ձերբակալված քաղհասարակության երեք ներկայացուցիչներին:
Նման ակցիաներ անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում, ինչը թերևս նորմալ է, սակայն տարակուսելի է այն հանագամանքը, որ բողոքի երևանյան ակցիային մասնակցել է նաև Երեւանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը։

Ինքնին հասկանալի է, որ առանց քաղաքական իշխանության համաձայնության Երիցյանն այս ակցիային մասնակցել չէր կարող, հակառակ պարագայում՝ ճիշտ կլինի այն պնդումը, որ մենք իշխանություն, որպես այդպիսին, չունենք։
Մյուս կողմից՝ եթե առաջնորդվենք խելամտության կանխավարկածով, ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի դեմք ունի՝ իր անունից շնորհավորում է Լուկաշենկոյին, սակայն իր իողմնակիցներին դրդում է ցույց կազմակերպել նույն այդ Լուկաշենկոյի դեմ․․․

 

Արսեն Նազարյանի ֆեյսբուքյան էջից։