Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 87 նոր դեպք է հայտնաբերվել։ Համավարակի սկզբից ի վեր սա օրական ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հաղորդում է StopCov պաշտոնական կայքը։

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1917 դեպք: Մեկ օրվա ընթացքում առողջացել է 20 պացիենտ։ Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում COVID-19- ից ապաքինվել է 1,354 մարդ: Երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը 19 է։

Կարանտինում է գտնվում 5882 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ են գտնվում 390 հոգի։