Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, հերթապահության կրման և կեցության պայմաններն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն այցելել է N զորամասի մարտական հենակետեր, զրուցել  զինծառայողների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և տվել համապատասխան հրահանգներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: