Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալում» տեղի ունեցած փոփոխությունների մասին:

«Ռոնալդուի կողքին խաղալը պարզապես անհավանական էր: Մենք 7 հրաշալի տարիներ ենք անցկացրել միասին և ես հաճույք եմ ստացել ցանկացած պահից, որը մենք անցկացրել ենք իրար հետ:

Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալը» սկսել է ավելի թիմային ֆուտբոլ խաղալ: Սկզբնական շրջանում շատ դժվար էր խաղալ առանց առաջատարի, սակայն հետագայում ամեն ինչ կարգավորվեց»,- Մոդրիչի խոսքը փոխանցում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին, այնուհետև տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»: