Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։
Պատերազմի, թե խաղաղության մեջ, միևնույն է։

Գեորգ Ռոլլենհագեն

ՀԳ

Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին։

Նումերոլոգիայում 17 թիվը հոգու հանգստություն, երջանկություն և նոր հեռանկարների, հորիզոնների հնարավորություն է խորհրդանշում։

Իսկ ամուսնության 17-րդ տարեդարձի, որ վարդագույն հարսանիք է կոչվում, խորհրդանիշը վարդն է․ այդ նրբագեղ, սիրված ծաղիկը խորհրդանշում է իրական սեր և հավատարմություն։ Վարդերն օգնում են վերադարձնել ռոմանտիզմը, նրբությունը ամուսինների հարաբերությունների մեջ։

Ամուսնության 17-րդ տարեդարձին նվիրում են 17 վարդ կամ․․․17 համբույր։

Խաղաղություն, սեր և բյուր վարդեր սիրող զույգերին։

 

Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։Պատերազմի, թե խաղաղության մեջ, միևնույն է։Գեորգ ՌոլլենհագենՀԳԱյսօր լրացավ…