Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Միջերկրական ծովի տարածաշրջանը վերածվել է հակամարտությունների թատրոնի՝ «պատմական տերությունների»՝ իրավիճակն ապակայունացնելու փորձերի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Տարածաշրջանը փորձում են ապակայունացնել պատմական տերությունները: Մենք մտահոգված ենք այս հարցում Թուրքիայի և Ռուսաստանի դերով»,- ասել է Մակրոնը:

Ըստ նրա՝ տարածաշրջանում հիմնական խնդիրներից մեկը միգրացիոն հոսքերի կարգավորումն է:

Իր հերթին Փարիզը պետք է հետևի Միջերկրական ծովում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ այն գտնվում է Ֆրանսիայի և հարավային Եվրոպայի այլ երկրների պատասխանատվության ոլորտում: