«Ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ակտեր գրելու, այսպես կոչված, պլանը չի վերացել, և ճանապարհային ոստիկանները նկատողություն են ստանում քիչ թվով խախտումներ արձանագրելու պատճառով:

«Ճիշտ է, նախկինի նման պարտադրանքը շատ խիստ չի, բայց միևնույն է՝ ճանապարհային ոստիկանը խնդիրներ է ունենում, երբ ծառայության ընթացքում քիչ արձանագրություն է կազմում»,- նշում է մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: