«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը ակտիվ պայքարի քաղաքական սցենար են մշակել։ Աշխատելու են բոլոր ուղղություններով եւ հանրության բոլոր շերտերի հետ։ Կարեւոր դեր է վերապահված երիտասարդներին։

Առաջիկայում ստեղծվելու է երիտասարդներին համախմբող հերթական նախաձեռնությունը, որի նպատակն է երկրորդ նախագահի շուրջը համախմբել թարմ, երիտասարդական ուժեր, որոնք քաղաքական պայքարում մեծ դերակատարում են ունենալու։

Ասում են նաեւ, թե «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնությունը, որի ստեղծման մասին օրերս բարձրաձայնեց «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական առաջիկա գործունեության երիտասարդական թեւն է դառնալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում