Թուրքիան քննադատել է ԵՄ Միջերկրածովյան երկրների հայտարարությունը` ասելով, որ այդ դիրքորոշումը կողմնակալ է եւ «իրականությունից կտրված», հաղորդում է Reuters-ը:

Միեւնույն ժամանակ Անկարան հայտարարել է Հունաստանի հետ «առանց նախապայմանների» բանակցությունների նկատմամբ իր բաց լինելու մասին:

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը հայտարարել էր, որ տարածաշրջանում երկխոսության եւ համագործակցության հասնելու համար Հունաստանը «պետք է Թուրքիայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստի` առանց նախապայմանների»:

Նա հավելել է, որ լարվածության թուլացման համար Աթենքը պետք է իր ռազմանավերը դուրս բերի շրջանից, որում գտնվում է թուրքական Oruc Reis հետազոտական ​​նավը: