Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Մոհամմադ  Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարեւորվեց ավանդական բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը եւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին եւ դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։