ՄԱԿ Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն հայտարարել է, որ դաշնակիցների հետ կհամագործակցի՝ ռուսաստանցի քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու «թունավորմանը» կապ ունեցող անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով, ներառյալ «չարամիտ գործունության» միջոցների սահմանափակումը, փոխանցում է Reuters-ը։

«Ռուսաստանն անցյալում օգտագործել է «Նովիչոկ» խմբի քիմիական նյարդակաթվածահարող նյութեր։ Ռուս ժողովուրդն իրավունք ունի իր վախերն արտահայտելու առանց հաշվեհարդարի մասին զգուշանալու… Մենք Ռուսաստանին միջազգային հանրության հետաքննության հետ լիակատար համագործակցության կոչ ենք անում, որպեսզի չարագործները պատասխանատվության ենթարկվեն, ընդհուպ մինչեւ չարամիտ գործունեության միջոցների սահմանափակումը»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Շերիտ Նորման Շալեն։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին հայտարարել է, որ Նավալնու իրավիճակի հետաքննության հիմք չի տեսնում, քանի որ նրան փրկած ռուս բժիշկները նրա անալիզներում քիմիական զենքի հետքեր չեն հայտնաբերել, մինչդեռ բեռլինյան կլինիկայում հակառակն են պնդում։