Lիբանանի նախագահ Միշել Աունը պաշտպանության Գերագույն խորհրդի արտակարգ նիստ կգումարի: Այսդ մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:

Հանդիպմանը կքննարկվի Բեյրութի նավահանգստում հրդեհի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հինգշաբթի հրդեհ է բռնկվել Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում գտնվող ավտոմեքենաների անվադողերի և վառելիքի ու քսանյութերի պահեստում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են մարտական ուղղաթիռներ: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կրակի օջախը մեկուսացված է: