«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ, կարելի է ասել, սենսացիոն հարցադրում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, նա մասնավորաբար գրել է. «Ժողովրդավարության դասեր տալուց առաջ լավ կլինի նա պ ա տաս խ ա նի հե տ և յալ հար ց ի ն ՝ 2018-ի դեկտեմբերին ո՞ւր կորան Հանրապետականին ընտրողների կողմից տրված 50-60 հազար հավել յալ ձայները»: Սա փաստորեն նշանակում է, որ հանրապետականներն ուղիղ տեքստով սկսել են խոսել այն մասին, որ 2018 թվականի ընտրություններում իրենցից 50-60 հազար ձայն իշխանությունները «տարել» են:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններում ստացել էր մոտ 60 հազար ձայն, ինչը նշանակում է, որ հանրապետականներն ակնարկում են, թե իրենց պարզապես թույլ չեն տվել մտնել խորհրդարան, այնինչ պետք է լինեին խորհրդարանական երրորդ ուժը: «Փաստ» թերթի տեղեկություններով, Աշոտյանի այս հայտարարությունը պատահական չէ, և ՀՀԿ-ն այս ընթացքում նոր փաստեր է հավաքել: Մեր աղբյուրների փոխացմամբ, հանրապետականներն այս թեման լուրջ քննարկման առարկա են դարձնելու, ինչը կարող է ստվեր նետել թե՛ 2018 թվականի ընտրությունների, թե՛ ներկայիս խորհրդարանի լեգիտիմության վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում