Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է ղազախական «Աստանայի»՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում Բարսեղյանը հավաքել է ձայների 33,68 տոկոսը և առաջ անցել խորվաթ կիսապաշտպան Մարին Տոմասովից (24,91 տոկոս ձայն):

Նախորդ ամիս «Աստանան» անցկացրել է 4 հանդիպում, երեքը՝ Ղազախստանի առաջնությունում, մեկը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: