Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիքը փաստորեն սկսվել է, բայց իրավիճակը վերահսկվում է իշխանությունների կողմից:

«Այսօր հայտնաբերված 57 դեպքը եւ երեկվա 44-ն ուղղակիորեն մատնանշում են, որ համաճարակաբանական իրադրությունը երկրում աստիճանաբար փոխվում է: Ինչպես երկրորդ ալիքը մենք ենթադրում էինք, փաստորեն այդ գործընթացն սկսվում է: Մենք ենթադրում էինք աշնանը, եւ աշնանն այդ գործընթացն սկսվում է: Գլխավորն այն է, որ ոչ մի հիմք չկա խուճապահար լինելու, քանի որ մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը»,-հայտարարել է վարչապետը:

Վրաստանում սեպտեմբերի 10-ին հայտնաբերվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային օրական աճ՝ 57 վարակված: