«Արարատը» պայմանագիր է կնքել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Սոլոմոն Իմե Ուդոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կիսապաշտպանը կարիերան սկսել է հանրահայտ Aspire ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել է բելգիական «Էյպեն»։

Հայաստանի առաջնությունում սկսել է խաղալ 2015 թվականից` «Ուլիսում»: Հանդես է եկել նաև «Բանանցում» (այժմ՝ «Ուրարտու»), իսկ վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»։

Ուդոն վերջերս նաև հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից՝ լինելով Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի հետ հանդիպումների հայտացուցակում։