Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16:50-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի՝ «Հոռոմի» խաչմերուկում բախվել են MAN եւ ЗИЛ մակնիշի բեռնատարները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան, իսկ բախման հետեւանքով էլ ЗИЛ-ը, որը բարձված է եղել ցորենով, կողաշրջվել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: