Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի նիստում հավանություն տվեց օրենքների փաթեթին, որոնք վերաբերում են Արդարադատության նախարարության կողմից հանրային ծառայությունների մատուցմանը:

Փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ մասնավորապես, առաջարկվում է սահմանել քաղաքացիական ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ front եւ back օֆիս ձեւաչափով:

«Մասնավորապես, դիմումները կընդունվեն Գործակալության քաղաքացիների սպասարկման բաժինների կողմից: ԴՐանք կլինեն թե համայնքային ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինները, միասնական գրասենյակները:

Նաեւ կարող են դիմումներն ընդունվել սահմանված կարգով ստեղծված սպասարկման կենտրոնների կողմից, իսկ օտարերկրյա պետություններում՝ հյուպատոսական հիմնարկների կողմից: Այսինքն front օֆիսում դիմումը կընդունվի back օֆիսում կկայացվի որոշում:

Բոլոր պաշտոնական փաստաթղթերի դեպքում ապոստիլի տրամադրում մեկ պետական մարմնի կողմից միասնական ընթացակարգով, այդ թվում էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, 2-3 օրվա փոխարեն դա կարվի մեկ օրում»:

Հաջորդ փոփոխությունը, ըստ նխարարի, էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգի սահմանումն է նախարարի հրամանով. «Դա հնարավորություն կտա Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունն իրականացնել նաեւ առցանց հարթակի միջոցով: Այսօր ԱՆ պաշտոնական կայքում արդեն հնարավոր է ըւնտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը եւ դրա ապոստիլով վավերացումն ստանալ էլեկտրոնային եղանակով:

Նաեւ վերացվում է 3 հազար դրամ տեղական տուրքը առցանց անհատ ձեռնարկատեր հաշվառելու դեպքերի համար: Առեւտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը կլինի 1 աշխատանքային օր, ներկայումս 2 օր է:

Հաջորդը. Առեւրտային իրավաբանական անձ գրանցելու դեպքում պետական գրանցման նախընտրելի ժամկետ նշելու հնարավորությունն է, ինչը կվերացնի հնարավոր հերթերը:

Առաջին անգամ հնարավորություն կլինի ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար:

Հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների ներկայացումը: Դրանք կարող են ներկայացվել որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ:

Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը. Ներկայումս գրանցումը կատարվում է 10 օրից մինչեւ 3 ամիս ժամկետում, իսկ հիմա սահմանվում է դիմումը ներկայացնելիս մինչեւ 6 ամիս ժամկետում՝ իր նախընտրած օրը: Կրճատվել են անվան փոփոխման գրանցման ժամկետները՝ մինչեւ 5 ամսից  արձել է 15 օր: Հանվել են անվան փոփոխության հիմքերը:

Որոշ հանրային ծառայությունների դեպքում տուրքը հանվել է. օրինակ ամուսնության համար 1000 դրամը, միայնակ մայր լինելու մասին տեղեկանքի տուրքը՝ 2 հազար դրամ: Միաժամանակ, որոշ ծխառայությունների դեպքում պետտուրքի չաերը ավելացնում ենք»,-ընդգծեց Բադասյանը: