Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

71-ամյա իտալացին կորոնավիրուսի թեստ էր հանձնել սեպտեմբերի 9-ին, իսկ այսօր հայտնի է դարձել, որ պատասխանը դրական է:

Հիշեցնենք, որ օգոստոսին կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև «Նապոլիի» իտալացի հարձակվող Անդրեա Պետանիայի մոտ: