Ամեն տարի սեպտեմբերի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի  (International Association for Suicide Prevention) աջակցությամբ, նշում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը (World Suicide Prevention Day)` իր հանձնառությունն ամրապնդելու եւ ամբողջ աշխարհում ինքնասպանությունների կանխարգելումը խթանելու նպատակով, գրում է Calend.ru-ն:

Կյանքի եւ աշխատանքի ժամանակակից ռիթմերը, ինչպես նաեւ, ըստ ամենայնի, շատ սուբյեկտիվ գործոններ հանգեցնում են այն փաստին, որ ինչ-որ պահի մարդը որոշում է հանցագործություն կատարել` իր կյանքի դեմ ուղղված հանցագործություն: Վիճակագրության համաձայն` աշխարհում բռնի մահվան դեպքերի կեսը  միջին հաշվով բաժին է ընկնում ինքնասպանություններին:

Ինքնասպանությունը գլոբալ եւ ողբերգական խնդիր է համաշխարհային առողջության համար: Վիճակագրության համաձայն` աշխարհում նույնքան մարդ է մահանում ինքնասպանության արդյունքում, որքան պատերազմի եւ բռնի սպանությունների արդյունքում միասին վերցրած:

Ըստ ԱՀԿ-ի տվյալների` ինքնասպանությունից մահվան դեպքերի ընդհանուր թիվն այժմ տարեկան մոտենում է միլիոնին: Զeարգացած երկրները առաջատար դիրք են զբաղեցնում ինքնասպանությունների դեպքերի տարածվածության մասով: Առաջին տեղում Արեւելյան Եվրոպայի երկրներն են: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Լատինական Ամերիկայում եւ իսլամական երկրներում: Աֆրիկայի մասով վիճակագրություն գրեթե չկա:

Ինքնասպանության հիմնական պատճառներն են աղքատությունը, գործազրկությունը, պատժի առաջ վախը, հոգեկան հիվանդությունը, տնային վիշտը, կրքերը եւ ծանր հիվանդությունները:

Մասնագետների կարծիքով` առանձին վերցված ոչ մի գործոն չի կարող լիովին բացատրել, թե ինչու է անձն ինքնասպան եղել. ինքնասպանության պահվածքը բարդ երեւույթ է, որը որոշվում է փոխազդեցության գործոնների` անձնական, սոցիալական, հոգեբանական, մշակութային, կենսաբանական եւ միջավայրային, մի ամբողջ համալիրով:

Ուստի Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիան, ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, հասարակությանը եւ իշխանություններին կոչ է անում այս օրը միջոցառումներ եւ ակցիաներ անցկացնել` մարդկանց կյանքերը փրկելու համար պատասխանատվության զգացումը ուժեղացնելու համար, որոնք կարող են այլեւս չլինել ինքնասպանության արդյունքում: