ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել եւս 35 մլրդ դոլար հատկացնել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի, բուժման եւ ախտորոշման աջակցության Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «ACT Accelerator» ծրագրի համար։

Այս պահին ներդրվել է մոտ 3 մլրդ դոլար, հայտնել է Գուտերեշը՝ դա անվանելով «նախնական ֆինանսավորում», որը 10 տոկոսով պակաս է ծրագրի համար ԱՀԿ-ի ցանկացածից, փոխանցում է Reuters-ը։

Ֆինանսական աջակցությունն առայժմ հետ է մնում դրված նպատակներից, քանի որ երկրները, ներառյալ Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ ԱՄՆ-ն կնքում են պատվաստանյութերի վերաբերյալ երկկողմ գործարքներ, ինչը Գուտերեշին եւ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհամոն Գեբրեյեսուսին դրդել է երկրներին կոչ անել իրենց ավանդը բերել։

«Մեզ անհրաժեշտ է եւս 35 մլրդ դոլար,- ասել է Գուտերեշը խորհրդի նիստում, որը ստեղծվել է ACT Accelerator-ի թափ հավաքելուն օգնելու համար։ — Հաջորդ երեք ամիսներին 15 մլրդ դոլար չներարկելու դեպքում մենք կկորցնենք հնարավորությունների պատուհանը»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել է աջակցություն ցույց տալ՝ 400 մլն եվրո խոստանալով COVAX պատվաստանյութի ծրագրի մի մասի համար։