ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ամերիկացի լրագրող Բեն Շապիրոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ կա «մեծ հավանականություն», որ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն «թունավորել են Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան ներկայացուցիչների հրամանով:
Պետքարտուղարի խոսքով` Միացյալ Նահանգները գնահատում են այս իրադարձություններին իրենց արձագանքի բնույթը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն, ԵՄ-ի հետ միասին, Ռուսաստանին հասկացրել է «որ մենք ակնկալում ենք, որ նրանք պատասխանատվության կենթարկեն նրանց, ով պատասխանատու է դրա համար»:

«Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի եզրակացության հանգենք այն մասին, թե ով է նաեւ դրա համար պատասխանատու»,- ասել է նա:

«Կարծում եմ, որ ամբողջ աշխարհում մարդիկ կտեսնեն այդ գործունեությունն այնպես, ինչպես այն կա … Եվ երբ նրանք տեսնեն այլախոհին թունավորելու փորձը, կհասկանան, որ կա մեծ հավանականություն, որ դա իսկապես եկել է Ռուսաստանից»,- հայտարարել է Պոմպեոն:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի` «աշխարհը հասունացել է եւ հասկացել է, որ նորմալ երկրներն այս կերպ չեն աշխատում, եւ դա թանկ կարժենա ռուսների համար»: