TikTok-ը փորձում է ջնջել տեսանյութը, որում պատկերված է մի մարդ, ով ինքնասպանություն է գործում:

Կադրերը հայտնվել են հավելվածում մի քանի օր առաջ: Դրանք արվել են Facebook-ի միջոցով, հաղորդում է Americaru-ն:

Հավելվածը կարգելափակի նաեւ հաշիվները, որոնք տարածել են այդ տեսանյութը:

«Մեր համակարգերը ավտոմատ կերպով հայտնաբերում եւ այդ տեսանյութերը նշում են որպես մեր քաղաքականությունը խախտող կոնտենտ»,-ասել է հավելվածի ներկայացուցիչը: