Երկար տարիներ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարը հանդիսացած, այնուհետև՝ 2020թ․-ի ապրիլ ամսին ՇՄ նախարարի առաջին տեղակալ նշանակված Վահե Ջիլավյանն այլևս չի պաշտոնավարում նախարարությունում։ Այս մասին հայտնում է  econews.am-ը:

Նշենք, որ վերջինս՝ հանդիսանալով նախորդ իշխանությունների կողմից նշանակված և տարիներ շարունակ համակարգում գործունեություն ծավալող քաղաքացի, ոչ միանաշանակ և դժգոհությամբ էր ընդունվում հանրության կողմից։

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1975թ. հունվարի 31

Կրթություն

1991 – 1996 – Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ Կառավարում և տնտեսական կապերի ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)

1981 – 1991 – Երևանի N139 անգլերեն թեքումով միջնակարգ դպրոց Աշխատանքային գործունեություն

Հունիս 2017 – Մայիս 2018 – ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Օգոստոս 2016 – Հունիս 2017 — Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամ, փոխտնօրեն

(Դեկտեմբեր 2016 – Ապրիլ 2017 — Գործադիր տնօրենի ժ/պ)

Մայիս 2015 – Օգոստոս 2016 — Հայաստանի Զարգացման Հիմնադրամ, Սփյուռքի գծով խորհրդատու

Օգոստոս 2012 — Հուլիս 2014 — ՀՀ սփյուռքի նախարարություն, նախարարի տեղակալ

Հոկտեմբեր 2009 — Օգոստոս 2012 — ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, աշխատակազմի ղեկավար Սեպտեմբեր 1999 – Հոկտեմբեր 2009 — ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, վարչության պետ

Մարտ 2000 – Հոկտեմբեր 2009 — ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ

Օգոստոս 1999 – Դեկտեմբեր 1999 – Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն

Մարտ 1999 — Սեպտեմբեր 1999 – ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, բաժնի պետ — Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման բաժին

Օգոստոս 1998 — Մարտ 1999– ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, գլխավոր մասնագետ, Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչություն

Ապրիլ 1998 – Օգոստոս 1998 — ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, առաջատար մասնագետ — Արտաքին պետական պարտքի կառավարման վարչություն

Զինվորական ծառայություն

Հունիս 1996 – Հոկտեմբեր 1997 – ՀՀ Զինված Ուժեր,Սերժանտ

Դասային աստիճան

Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Լեզուները Հայերեն (մայրենի), Անգլերեն (ազատ), Ռուսերեն (ազատ) Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: