Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Էմոմալի Ռահմոն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս եւ լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Ուրախալի է նշել, որ անկախության տարիների ընթացքում Տաջիկստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններով:

Համոզված եմ, որ մեր երկրների միջեւ ձեւավորված՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետայսու եւս կնպաստեն տարբեր ոլորտներում Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Հարգելի Էմոմալի Ռահմոն,

օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»: