Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները սեպտեմբերի 8-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ Գ. Նժդեհի փողոցում կայանված «Մերսեդեսի» սրահից փող է գողացել: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից նշված գումարը հայտնաբերվել է:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է մեքենայատիրոջ ինքնությունը: Նրանից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր: