ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում.Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության համակարգում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արթուր Ֆիշյանը ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզույթան բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով, Ա. Ֆիշյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղալալ:

Վ Ղազարյանի մեկ այլ հրամանով Ռոբերտ Գինոյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից եւ գրանցվել է ոստիկանության կադրերի ռեզերվում:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը, ով գրանցված էր ոստիկանության կադրերի ռեզերվում, նշանակվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Իգոր Մեսպորյանը նշանակվել է ոստիկանության Գավառի բաժնի պետ:

Վերջիներս ոստիկանության համակարգում համարվում են օպերատիվնիկներ, որ ստորաբաժումներում որ աշխատել են, տիրապետել են օպերատիվ իրավիճակին, եւ ունեցել են հանցագործությունների ոչ միայն բացահայտման, այլ նաեւ նախականխման բազմաթիվ դեպքեր: